Մխիթար Սեբաստացի կրթահամալիր……………… ՆՈՐ ԴՊՐՈՑ……………………………….. Բլոգը վարում եմ մայրիկիս հետ,մայրիկիս օգնությամբ

Իմ մասին

Ես Արան եմ: Ես 10 տարեկան եմ:Սովորում եմ  Արևելյան դպրոցի 5-1 դասարանում: Ես սիրում եմ նկարել և աշխատել համակարգչով:Շատ եմ սիրում կենդանիների :Սիրում եմ նաև ճամփորդել:

17425026_849730221846061_3434634232618330401_n

Реклама

Русский язык

 

 

Птицы – наши друзья
Посмотрите на рисунки и скажите, какие птицы вам знакомы. Назовите их по-армянскиб а знаете ли вы, для чего нужны птицы в природе? Чем они полезны человеку? А может человек нанести вред птицам? Знаете ли вы, каких птиц называют перелётными, а каких зимующими?

Прочитайте описания птицы и найдите соответствующий рисунок. Это птичка с округлой головкой, короткой шеей, короткими и округлыми крыльями. Клюв твëрдый и заострëнный к концу. В холодное время эти птицы сидят, тесно прижавшись друг к другу. Это очень красивая птица. На голове чёрная шапочка, щёчки белые, а на горле чёрная полоска – галстучек, крылья и хвост – серые, спина – жёлтозелёная, а брюшко – жёлтое. У этой птицы красивое пёстрое оперение: верх тела – чёрный, на голове и на шее – белые пятна, клюв прочный и острый. Эту птицу называют лесным доктором.

ворона, синица, дятел, воробей, сорока, снегирь

download (1)download (2)downloaddownload (3)imagesdownload (4)

На снегу прыгает птичка с алой грудью, с белой под цвет снега спинкой, с тëмными крыльями и хвостом. Пение этой птички можно услышать в зимнем парке. Голова, крылья, хвост у птицы – чёрные, по бокам – белоснежные пёрышки. Хвост длинный и прямой, будто стрела, а клюв прочный и острый. У этой птицы крупное туловище и большие сильные ноги. Ходит большими шагами. У неё очень большой и крепкий клюв. Голова и крылья – чёрные, а остальное тело – серое. Эта птица каркает. Да ещë любит воровать блестящие вещи.

Спишите. Слова в скобках напишите во множественном числе.                                1. Птицы полетели за высокие (гора) гори, за синие (море) моря, в тёплые страны. 2. У зверей тёплые (шуба) шубы. 3. Многие звери спрятались в глубокие (нора) норы.4. Замёрзли (река) реки и (озеро) озёра. 5. Закапали зимние (слеза) слёзы.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

 

 

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

 

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

 

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

 

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մաթեմատիկա

 

 

Առաջադրանք 1.

(10+4)/2=14/2

20+10/2=30/2

(20-2)/3=18/3

15-3/3=12/3

Մայրության և գեղեցկության տոն

Ոչ պակաս գեղեցիկ ու սիրելի է գեղեցկության ու մայրության տոնը, որը նշվում է ապրիլի 7-ին: Ըստ Ավետարանների, այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետել է Մարիամին Աստծո որդու ծննդի մասին: Իսկ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր ու բոլոր եկեղեցիներում ապրիլի 7-ին մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի խորհրդի համաձայն ինչպես Աստվածածինն է ավելի մոտ դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: Այս օրը նշանավորվում է շնորհավորանքներով ու փոքրիկ նվերներով հայ մայրերին՝ ի նշան խորին շնորհակալության:

Մարիամ Աստվածածնի Ավետման տոն

Մարիամ Աստվածածնի Ավետման տոն

Չնայած որ առաջին 3 տոները շարժական են, հնարավոր է նախօրոք իմանալ, թե երբ է Հայ Առաքելական եկեղեցին նշում դրանք, ինչն էլ հնարավորություն կտա համատեղել հաճելին օգտակարի հետ: Ինչպե՞ս: Կարող եք մասնակցել տուրերի Հայաստանում, լինել մարզերում, մասնակցել տոնակատարություններին միջնադարյան եկեղեցիներից մեկում, այնուհետև մասնակից դառնալ ժողովրդական ծեսերին, ինչն էլ հնարավորություն կտա զգալ մշակութային միջավայրը:

 

Համբարձման տոն

 

Ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Զատկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի օրը նշվում է Համբարձման տոնը: Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա, ուսուցանում իր աշակերտներին, իսկ 40-րդ օրը օրհնում ու պատգամներ է տալիս իր առաքյալներին ու համբարձվում երկինք: Սակայն դեռևս նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր էր խաղում գարնանային այս վերջին տոնը՝ Համբարձումը, որը համապատասխանեցվեց քրիստոնեկան տոնի հետ: Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև Վիճակ կամ Ջան գյուլում: Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվել:

Համբարձման տոն

Համբարձման տոն

Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել: Ապա 7 աղբյուրի ջրից լցրած կժի մեջ յուրաքանչյուրը որևէ իր է գցել: Համբարձման տոնին շրջանաձև նստել են  կժի ու ծաղկեփնջերի շուրջը, և սկսվել է վիճակը (վիճակահանությունը): Երգել են մի-մի տուն ժողովրդական երգ: Ամեն մի տունը երգելուց հետո մի փոքրիկ աղջիկ կժից հանել է մի իր: Այդ իրի տիրոջ բախտը որոշվել է երգի կամ արտասանված քառյակի բովանդակությամբ: Մինչ օրս էլ որոշ շրջաններում դեռևս պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը:

Համբարձման տոն

Համբարձման տոն